«Վրացական երազանք» կուսակցության տեղական խումբն Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նիստում, ընտրական ցուցակից, Օթար Երանոսյանի փոխարեն ներկայացրեց իր նոր պատգամավորին՝ Աղվան Աբաջյանին: Օթար Երանոսյանի լիազորությունները դադարեցվել էին նախատեսվածից շուտ՝ երկրից բացակայելու պատճառով:
Այսօր՝ մայիսի 27-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում գումարվեց հերթական լիագումար նիստը, որի ժամանակ «Վրացական երազանք» կուսակցությունը ներկայացրեց իր նոր պատգամավորին՝ Աղվան Աբաջյանին: Ժողովի պատգամավորները ճանաչեցին են նոր պատգամավորի լիազորությունները, որն աշխատում է Ախալքալաքի սպասարկման կենտրոնում:
Համապատասխանաբար փոփոխություն է կատարվել նաև «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» խմբակցության կազմում, Օթար Երանոսյանի փոխարեն խմբակցության անդամ է դարձել Աղվան Աբաջյանը:
Խմբակցությունում կատարված փոփոխությունների մասին ներկայացրեց նախագահ Սիփան Շիփակցյանը:
Փոփոխություններ են տեղի ունեցել նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի Սոցիալական հարցերի, մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովում, որում ընդգրկվեց Աղվան Աբաջյանը: Հանձնաժողովի նոր կազմը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Սարգիս Մելիքյանը: