Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն հաստատել է Ախալքալաքի մունիցիպալիտետին պատկանող ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի նորմատիվ գները:
Փետրվարի 27-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի պատգամավորները հաստատեցին ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի նորմատիվ գները: Գները չեն փոխվել, դրանք մնացել են նույնը, ինչ անցած տարի էին, դա 1 քառ / մ հողատարածքի գինն է, որը Սակրեբուլոն հաստատում է ամեն տարի:
Հողի գինը հաշվարկվում է հատուկ բանաձևով և գործակիցներով:
Ախալքալաքի մունիցիպալիտետում նորմատիվ գները հետևյալն են. Ախալքալաք քաղաքում 1 քառ/մ ոչ գյուղատնտեսական նշանակության հողն արժե 1,80 լարի, գյուղերում` 50%-ով ավելի էժան և կազմում է 0.90 լարի, գյուղերի միջև ընկած տարածքներում հողն արժե 0.45 լարի, իսկ այն հողերը, որոնք տեղակայված են գլխավոր ճանապարհների կողքերին՝ արժե 1,26 լարի:
Սա վաճառքի նորմատիվ գինն է, բայց առանց անկախ աուդիտի հողը չի կարող վաճառվել, և, հնարավոր է, աուդիտի գնահատումից հետո, հողի գները բարձրանան: