Ապրիլի 10-ից մինչև 29-ը Վրաստանի 18 տարեկանից բարձր քաղաքացիները կկարողանան ստանալ անձը հաստատող էլեկտրոնային փաստաթուղթն (ID քարտ) անվճար, ասվում է Արդարադատության տան մամլո ծառայության հաղորդագրությունում:
Անվճար կլինի ոչ միայն ID-ն, այլ նաև փաստաթղթի լուսանկարը: Ակցիայի նպատակն է ընտրացուցակների բարելավումը այս աշնանը կայանալիք ինքնակառավարման մարմինների ընտրություններում:
Ինքնության քարտերի ներդնման պահից 2011թ.-ին Արդարադատության նախարարությունն արդեն անցկացրել է այս փաստաթղթերի անվճար շնորհման 24 ակցիա, ծառայությունից օգտվել է 1,2 միլիոն մարդ: Մինչ օրս ID քարտեր ունեն ավելի քան 3,5 մլն.-ից 2,5 միլիոն Վրաստանի չափահաս քաղաքացիներ:
Ակցիայի շրջանակներից դուրս ինքնության քարտն արժե 30 լարի, 10 օրվա ընթացքում ստանալու դեպքում, չհաշված լուսանկարի գումարը: ID քարտի միջոցով հնարավոր է ճանաչել մարդուն հեռավորության վրա, ինտերնետի միջոցով: Բացի այդ ID քարտը հնարավորություն է տալիս կատարել թվային ստորագրություն էլեկտրոնային փաստաթղթերի վրա, որոնք Վրաստանում ունեն իրավաբանական ուժ: