BBC-ի լրատվությամբ, Ռուսաստանը Վրաստանում գոյություն ունեցող լաբորատորիայի մասին տարածում է ապալրատվություն: Միավորված թագավորության հանրային հեռարձակողը տարածում է տեսանյութ, որտեղ հեռուստատեսության լրագրող Ստիվ Ռոզենբերգը փորձում է պարզել, համապատասխանում է թե ոչ իրականությանը Մոսկվայի մեղադրանքները, առ այն, որ Թբիլիսիում գտնվող Լուգարի անվան լաբորատորիայում մարդկանց վրա կատարվում են վտանգավոր փորձարկումներ:
BBC-ի լրագրողը այդ լրատվությունը ապացուցելու փաստաթուղթ է պահանջել Վրաստանի պետական անվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեից: Գիորգաձեն հարցազրույցում ասում է, որ նա այդպիսի փաստաթղթեր չունի:
«Ես ցանկություն չունեմ որևէ բան ապացուցելու, ես առաջադրում եմ հարցեր»,-ասել է Գիորգաձեն:
լրագրողի հարցին, դա ապալրատվություն է թե ոչ, Գիորգաձեն հայտարարել է, որ չգիտի:
BBC-ի լրագրողը Գիորգաձեի կողմից տարածված «գաղտնի փաստաթղթերի» մասին զրուցել է Գիորգի Խատելիշվիլիի հետ, որը 2015 թվականին աշխատում էր առողջապահության նախարարությունում: Նա հարցազրույցում հաստատում է ինտեռնետում տարածված փաստաթղթերի ավթենտությունը, սակայն ասում է, որ այդ փաստաթղերը պարունակում են լրատվություն, Վրաստանում C հեպատիտի էլիմինացիայի ծրագրի շրջանակներում քաղաքացիներին ներարկված դեղորայքի մասին:
«Անհասկանալի է, որ պարոն Գիորգաձեն ներկայացրել է այդ փաստաթղթերը, քանզի այդ ծրագրի մասին տեղյակ է ողջ աշխարհը: Բուժվել է 36 000 մարդ և հնարավոր է մահացածների թիվը հասնի 200-ի:
BBC-ի լրատվությամբ, այս ծրագրով օգտագործվող դեղորայքները անցել են թեստավորում և դրանց օգտագործումը թույլատրվել է:
Սյուժեի հեղինակը այցելել է նաև Լուգարի անվան լաբորատորիա, որտեղ ինչպես պնդում է Մոսկվան ՝ ամերիկացի զինվորականները աշխատում եմ բիոլոգիական զենքի վրա և փորձում են ստեղծել նոր տիպի վարակ: Սակայն լրագրողին չի հաջողվել գտնել այդ բանի ապացույցները:
Նա հարցով դիմել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային: Պատասխանելով լրագրողին, Զախարովան հայտարարել է ՝ եթե դուք այսօր չունեք ապացույցներ, դա չի նշանակում, որ ապացույցներ չկան:
Հիշեցնենք, որ ռուսական հեռուստատեսությունները և արտաքին քաղաքական գերատեսչությունը մի քանի անգամ տարածել են լրատվություն, Վրաստանում բիոլոգիական զենքի փորձարկումների մասին, որի արդյունքում նրանց լրատվությամբ զոհվել են մարդիկ: Այս լուրը հերքել են Թբիլիսիում և ռուսական կողմին առաջարկել դիտել Լուգարի կենտրոնը, սակայն Մոսկվայում հրաժարվել են դրանից:
Նյութը 1TV-ից