ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը հայտարարում է, որ ամեն ինչ լավ է ընթանում Վրաստանն առանց մուտքի արտոնագրի ռեժիմի առնչությամբ: Այս մասին նա լրագրողներին հայտնել է Բրյուսելում, որտեղ բացվում է «Արևելյան գործընկերության» 10-ամյակի նախարարահավաքը:

«Այսօր մենք տոնում ենք շատ ինտենսիվ գործընկերության հիմնադրման պահից տասը տարին: «Արեւելյան գործընկերությունը» վերջին մի քանի տարիների ընթացքում մենք հատկապես ակտիվացրել ենք քաղաքական տեսանկյունից: Զուգահեռաբար մենք յուրաքանչյուր երկրի հետ ունենք անհատական երկկողմ հարաբերություններ: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, մենք մեծ խթան ենք տվել տնտեսական զարգացմանը, հաղորդակցությանը եւ մարդկանց միջեւ կապերին: Կարծում եմ, որ 20 դրված խնդիրներն արդեն արդյունք են տալիս: Մենք դեռ պետք է փորձենք ավելի լավ կառավարման ոլորտում, բայց և Հռոմը մի օրում չի կառուցվել», – հայտարարել է Յոհաննես Հանը:

Միեւնույն ժամանակ, հարցին՝ առանց մուտքի արտոնագրային ռեժիմի դադարեցման վտանգների մասին, Յոհաննես Հանն ասել է, որ հիմա ամեն ինչ լավ է ընթանում: