Մայիսի 29-ից սկսած Վրաստանում կգործի բոլոր տեսակի մունիցիպալ տրանսպորտը, – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Նրա խոսքով, երթևեկության ժամանակ պարտադիր կլինի դիմակ կրելը:
«Դիմակ կրելը պարտադիր է, որի համար պատասխանավտություն կկրեն մունիցիպալ տրանսպորտի կազմակերպիչ-ղեկավարները կամ մասնավոր տրանսպորտի սեփականատերերը»,- հայտարարել է Գախարիան:
Կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, հասարակական տրանսպորտով՝ մետրոյով և ավտոբուսով տեղաշարժն արգելվել էր մարտի 30-ին, իսկ երթուղային տաքսիների երթևեկությունը երկրում արգելված էր մարտի 18-ից: