Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպից տուժած՝ Աշոտ Ռաիսյանը, Աբրահամ և Տիգրան Աբրահամյանները, Միխայիլ Աղաբաբյանը գտնվում են Թբիլիսիի վնսավածքաբանության հիվանդանոցում: Բոլոր տուժածները գլխացավ ունեն, իսկ Աշոտ Ռաիսյանի ջերմությունը չի իջնում:
Գիշերը Աշոտ Ռաիսյանի ջերմությունը բարձրանում է, իսկ ցերեկը իջնում է մինչև 37 աստիճան: Միխայիլ Աղախանյանը մշտական գլխապտույտ ունի: Աշոտ Ռաիսյանի բարեկամների խոսքերով, բժիշկները տուժածների վիճակը նորմալ են գնահատում և համարում են հետշոկային վիճակ:
Տուժածների առողջության ապահովության համար նրանք դեռ 2-3 օր ևս կմնան հիվանդանոցում, բժիշկների վերասկողութան տակ: