Վրաստանի խորհրդարանում կլսեն Հետախուզության ծառայության ներկայացուցչին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հարցի հետ: Նախատեսվում է, որ հարցը կքննարկվի պաշտպանության եւ անվտանգության հարցերով խորհրդարանական կոմիտեում։
Կոմիտեի օրակարգում նշված է, որ քննարկմանը շեշտադրում կկատարվի «Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի ազդեցությունը Հարավային Կովկասի անվտանգային միջավայրում» թեմային:
Կոմիտեի շրջանակներում պատգամավորները կլսեն հետախուզության ծառայության ղեկավարի պաշտոնակատար Շալվա Լոմիձեին:
Կոմիտետի նիստը, ենթադրաբար, փակ կլինի, քանի որ կոմիտետի նիստերը վերջին ժամանակներս նմանատիպ հարցերի քննարկման ժամանակ փակ են եղել: