Վրաստանը մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանից Հայաստան գազի տարանցման դերից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Մամուկա Բաղախաձեն, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ռուսական «Գազպրոմի» հետ կվերանայվի թե ոչ ՌԴ-ից Վրաստանի միջանցքով Հայաստանին գազի մատակարարման վերաբերյալ տարանցիկ համաձայնագիրը:
2017 թվականի սկզբին վրացական կողմը «Գազպրոմի» հետ նոր տրանզիտային համաձայնագիր էր կնքել: Դրա ժամկետը լրացել է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին:
«Վրաստանը բավականաչափ շահույթ է ստանում տրանզիտային գործառությունից, և մենք կշարունակենք դա իրականացնել: Դա մեր երկրի շահերից է բխում: Ինչ վերաբերում է պայմանավորվածությանը, ապա դրա շուրջ բանակցությունները կսկսվեն այն ժամանակ, երբ կորոշվի կոնկրետ ժամկետ և կնշանակվի հանդիպում», – հայտարարել է Բախտաձեն կառավարության նիստի մեկնարկից առաջ ճեպազրույցի ժամանակ:
Նա նշել է, որ դեռևս բանակցությունների ամսաթիվը նշանակված չէ: Վարչապետը նաև խոստացավ, որ «եթե պայմանագրի մեջ ինչ-որ նոր բան ավելանա, ապա հանրությունը կտեղեկացվի այդ մասին Վրաստանի էկոնոմիկայի նախարարության կողմից»:
Մինչև 2017 թ. հունվարը Վրաստանը Ռուսաստանից Հայաստան գազի տարանցման համար ստանում էր սահմանը հատող հումքի ընդհանուր ծավալի 10% -ը: Վերջին համաձայնագրի պայմաններով, 2017 թ. ռուսական կողմն այս տարանցման համար Վրաստանին վճարում էր գումարով և մասամբ հումքով, իսկ 2018 թվականին` միայն գումարով:
Գումարը, որը Վրաստանը ստանում է գազը գազամուղի միջոցով Հայաստան տարանցումից, առևտրային գաղտնիք է հայտարարվել: Դրա հետ մեկտեղ, կառավարությունը խոստովանել է, որ այն ավելի քիչ է, քան նախկին 10%-ի արժեքը, որը նախկինում ստանում էր Վրաստանը՝ նախկին պայմանագրի համաձայն:
Նյութը՝ «Նորություններ Վրաստան» -ից