Գազի բալոններով աշխատող ավտոմեքենաների մասերի տեխզննման ժամկետը լրացել է հուլիսի 1-ին: Եթե վարորդները չունենան տեխստուգումը հաստատող փաստաթուղթ, ապա նրանք կտուգանվեն 100 լարիով:
Ինչպես գրում է bpn.ge-ն, կանոնակարգի համաձայն, 17 տարի կամ ավելի գազով շահագործվող մեքենաները տեխստուգելու կարիք ունեն մինչև 2018 թվականի հունվարի 1-ը, իսկ 14-16 տարի շահագործվող մեքենաները պետք է անցնեին տեխսզննումը մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը:
11-13 տարի շահագործվող մեքենաների տեխզննման վերջնաժամկետը որոշվել է մինչ 2019 թվականի հունվարի 1-ը, իսկ ամենանորերինը` 1-10 տարի շահագործվող ավտոմեքենաներինը` մինչև 2019 թ. հուլիսի 1-ը: