Իսլանդիան վերացրել է բոլոր քովիդ-սահմանափակումները: Այսպիսով, Իսլանդիան դարձել է եվրոպական առաջին երկիրը, որն իր սահմաններում վերացրել է բոլոր քովիդ-սահմանափակումները:
Հունիսի 26-ից երկիրը վերացրել է դիմակային ռեժիմը և սոցիալական հեռավորությունը, ինչպես նաև չեղարկել է հավաքների ազատության սահմանափակումը:
Հուլիսի 1-ից Իսլանդիա մուտք գործող անձինք, ովքեր եվրոպական կարգավորիչի կողմից հաստատված պատվաստանյութերով պատվաստվելու տեղեկանք կտրամադրեն, կազատվեն COVID-19-ի պարտադիր թեստավորումից:
Այնուամենայնիվ, չպատվաստված ճանապարհորդներից երկիր մուտք գործելիս կրկին կպահանջվի թեստ հանձնել և անցնել հնգօրյա կարանտին:
Իսլանդիայում պատվաստման բարձր ցուցանիշ է գրանցվում: Կառավարության տվյալների համաձայն, 16 տարեկանից բարձր երկրի բնակչության շուրջ 88%-ն արդեն ստացել է քովիդ-պատվաստանյութի առաջին դեղաչափը: