Հունվարի 10-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 143 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 239 229 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 617 պացիենտ:

Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 225 335 մարդ: Վարակից մահացել է ևս 23 մարդ, ընդհանուր՝ 2 773:

Կարանտինում է գտնվում 452 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ` 3 894 մարդ, իսկ կովիդ-հյուրանոցներում` 746 հոգի: