Վրաստանում մայիսի 22-ի տվյալներով, կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմում է 723, որից առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 495 պացիենտ, ինչը կազմում է վարակակիրների 68,5 տոկոսը: Այս ցուցանիշն ամեն օր աճում է:
Տվյալները վերցված են կառավարության կողմից ստեղծված հատուկ stopcov.ge կայքից:
Կարանտինում է գտնվում 3614 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 316:
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով հայրենիք է վերադարձել Վրաստանի երեք քաղաքացի: