Հայաստանում ապրիլի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 207 103-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 961-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 23 դեպք է գրանցվել, 18-ը՝ կորոնավիրուսից, 5-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3 835 դեպք կա, այլ պատճառով՝ 969։

Ապաքինվել է ևս 1 075 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 186 200 է։ Փաստացի բուժվողների թիվը 16 099 է։

Ընդհանուր առմամբ, 926 293 թեստ է արվել, մեկ օրում` 5 870: