Մայիսի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 425 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 218 325-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 17 դեպք է գրանցվել, 14-ը՝ կորոնավիրուսից, 3 դեպք` այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4192 դեպք կա, այլ պատճառով՝ 1032։

Ապաքինվել է ևս 714 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 202 273 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 10 828 է:

Այսպիսով` մայիսի 5-ին կատարվել է 3 964 թեստավորում, ընդհանուր առմամբ՝ 1 004 873 թեստ է արվել: