Ախալքալաքի սպասարկման կենտրոնը Ալաթուման և Բեժանո գյուղերից հեռացրել է 280 խորանարդ մետր աղբ: Արհեստական ​​աղբավայրերի մաքրումն իրականացվել է գյուղացիների խնդրանքով:

Արհեստական ​​աղբավայրերի մաքրումն, Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանի խոսքով, արդեն ավարտվել է, և կազմվում են արձանագրություններ: Ալաթուման գյուղից հանվել է 40 խորանարդ մետր աղբ (մեկ մեքենա), իսկ Բեժանո գյուղից` 240 խորանարդ մետր (6 մեքենա):

Գրեթե բոլոր գյուղերում բնակիչները ստեղծել են արհեստական ​​աղբավայրեր, որտեղ էլ աղբը թափում են: Դրանք հիմնականում գտնվում են ճանապարհների մոտ, գյուղատնտեսական դաշտերում: Ախալքալաքի սպասարկման կենտրոնն այս արհեստական ​​աղբավայրերից պարբերաբար աղբը հավաքելու միջոց և հնարավորություն չունի, սակայն ամեն տարի մի քանի գյուղերից աղբը դուրս են բերում:

Ըստ Արմեն Բիչախչյանի, նրանք վերջերս դիմում են ստացել Բեժանո և Ալաթուման գյուղերից` գյուղ տանող ճանապարհին ստեղծված արհեստական ​​աղբավայրը մաքրելու խնդրելով:

musor1