Ճապոնացի փորձագետների խումբը պատրաստել է առաջարկությունների փաթեթ՝ Վրաստանում գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման վերաբերյալ:
Ճապոնացի փորձագետներն ընդգծել են, որ կոոպերատիվների ամրապնդման համար շատ կարևոր է բաժնետերերի շրջանում գիտելիքների մակարդակի բարձրացումը և դրանց կառավարման հմտությունների կատարելագործումը, նրանց համար համապատասխան կրթության առկայությունը: Այս ուղղությամբ, ըստ մասնագետների, էական դերակատարում կարող են խաղալ գյուղատնտեսության ընդլայնման պետական կենտրոնները:
Առաջարկությունները կազմվել են ճապոնացի մասնագետների կողմից՝ Վրաստանի տարբեր շրջաններում գործող կոոպերատիվների ուսումնասիրությունից հետո: Աշխատանքներն իրականացվել են Վրաստանի Գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործակալության (ARDA) և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) «Բիզնեսի վրա հիմնված գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծում» համատեղ ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է 2019 թվականին:
Ըստ ARDA-ի, EastFruit-ը տեղեկացրել է, որ ճապոնացի մասնագետների առաջարկած մոդելն ընդհանուր առմամբ, կարելի է բնութագրել որպես «ճապոնական փորձառություն, որը հարմարեցված է վրացական իրականությանը»: Ճապոնացի փորձագետները կարծում են, որ Վրաստանում կոոպերատիվները պետք է հնարավորինս ընդլայնվեն, միավորվեն երկրորդ մակարդակի կոոպերատիվներում: Նրանք առաջարկել են երկրում ստեղծել հաջողված օրինակ՝ «Մեկ գյուղ` մեկ կոոպերատիվ» մոդելը, ինչը հնարավորություն կտա տարածել այս պրակտիկան այլ գյուղերում:
Նախագծի շրջանակներում պատրաստված առաջարկությունների փաթեթը քննարկվել է Վրաստանի Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գիորգի Խանիշվիլիի, փորձագիտական խմբի ղեկավար Օկուդա Հիսաթակսուի և «JICA»-ի վրացական գրասենյակում մշտական ներկայացուցիչ Իուկիհո Էջիրիի հանդիպմանը:
«Մեզ համար չափազանց կարևոր է, որ փորձագետների առաջարկությունները բացարձակապես համընկնեն Վրաստանի կառավարության և Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության տեսլականին՝ կապված գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման հետ: Կարծում եմ, որ համատեղ ջանքերով մենք կարագացնենք կոոպերատիվների զարգացման տեմպը, մոտեցումները կկատարելագործենք, որոնք հնարավորություն կտան յուրաքանչյուր ֆերմերի միավորվել կոոպերատիվում և հնարավորինս շուտ ստանալ տնտեսական շահույթ», – հանդիպման ավարտին ամփոփել է Գիորգի Խանիշվիլին:
Առաջարկություննեըի փաթեթի հիմքով վրացական գյուղատնտեսական կոոպերատիվների համար կմշակի տեխնիկական աջակցության ծրագիր: Այս ծրագիրը կներառի վերապատրաստման դասընթաց, ինչպես նաև ուսումնական շրջագայություններ վրացի ֆերմերների համար դեպի Ճապոնիա, որտեղ նրանք կկարողանան ծանոթանալ այս երկրում կոոպերատիվների զարգացման փորձին:
Այսօրվա դրությամբ, Վրաստանում գրանցված է 1044 գյուղատնտեսական կոոպերատիվ՝ ընդհանուր առմամբ համատեղելով 10 739 բաժնետերի:
Գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործակալությունը (ARDA) ձևավորվել է 2019 թվականին՝ Գյուղատնտեսական ծրագրերի կառավարման գործակալության և Գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման գործակալության միավորման արդյունքում: