116 երկիր սատարել են Ավստրալիայի նախաձեռնությանը՝ անցկացնել կորոնավիրուսային համաճարակի պատճառների և հետևանքների վերաբերյալ անկախ հետաքննություն, որն այնուհետև կներկայացվի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:
Բանաձևը ստորագրել են.
Ալբանիա, Ավստրալիա, Բանգլադեշ, Բելառուս, Բութան, Բրազիլիա, Կանադա, Չիլի, Կոլումբիա, Ջիբութի, Դոմինիկյան Հանրապետություն, Էկվադոր, Սալվադոր, Գվատեմալա, Գայանա, Իսլանդիա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Ճապոնիա, Հորդանան, Ղազախստան, Մալազիա, Մալդիվյան կղզիներ, Մեքսիկա, Մոնակո, Չեռնոգորիա, Նոր Զելանդիա, Հյուսիսային Մակեդոնիա, Նորվեգիա, Պարագվայ, Պերու, Կատար, Հարավային Կորեա, Մոլդովա, Ռուսաստան, Սան Մարինո, Սաուդյան Արաբիա, Աֆրիկյան խումբ և նրա անդամ պետություններ, Եվրամիություն և նրա անդամ պետություններ, Թունիս, Թուրքիա, Ուկրաինա, Մեծ Բրիտանիա և Հյուսիսային Իռլանդիա:
Բանաձևում նշվում է, որ անկախ հետաքննության առաջադրանքներից մեկը կլինի պարզել, թե որքան ճիշտ և ժամանակին էին Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործողությունները:
Բանաձևում ոչինչ չի ասվում կորոնավիրուսի ծագման վարկածների մասին:
Ենթադրվում է, որ հետաքննության արդյունքը կներկայացնի ապագայի վերաբերյալ առաջարկություններ՝ ինչպես կանխել համաճարակը և ինչպես արագ արձագանքել, եթե տեղի է ունենում հիվանդության բռնկում:
Բանաձևը ստորագրած երկրները հայտարարում են միջազգային համագործակցության և գործընկերության անհրաժեշտության մասին, որոնք անհրաժեշտ են մարդկության գոյատևման համար:
Չինաստանի արձագանքը, որտեղ սկսվել է Covid-19 համաճարակը 2019-ի դեկտեմբերին, դեռ չկա: Փորձագետներից շատերը ենթադրում են, որ Պեկինը դեմ չի լինի հետաքննությանը:
Աշխարհում գրանցվել է 4 միլիոն 805 հազար 229 վարակման դեպք:
Մահացել է 316 732 մարդ: