Մայիսի 3-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 509 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1200 մարդ, մահացել է 12 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 312 954, այստեղից ապաքինվել է 294 252 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4163:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 7 476 փորձարկում, այդ թվում 3 111-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 4 365-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 6.81% է, վերջին 14 օրվանը՝ 5%, վերջին 7 օրվանը՝ 5.6%:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 89 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4114 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 790 անձ:
Մայիսի 2-ին Վրաստանում բացահյտվել է կորոնավիրուսի 988 նոր դեպք, ապաքինվել է 1595 ապցիենտ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: