Նպատակային կետային սահմանափակումների երկամսյա կոնկրետ ծրագրի շրջանակներում, երկրում արդեն սկսվել է ինտենսիվ թեստավորում, որը ենթադրում է պետության կողմից օրական 20 000 թեստի անցկացում: Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում անցկացվել է 18 095 թեստ, այստեղից 7 716-ը՝ հակագեն և 10 379-ը՝ PCR: Այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան հայտարարել է կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսի ժամանակ:
Նա խոսել է կորոնավիրուսի հետ կապված նորագույն վիճակագրական տվյալների մասին:
«Ինչպես գիտեք, նպատակային կետային սահմանափակումների երկամսյա կոնկրետ ծրագրի շրջանակներում, արդեն սկսվել է ինտենսիվ թեստավորում, որը ենթադրում է պետության կողմից օրական 20 000 թեստի անցկացում: Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում անցկացվել է 18 095 թեստ, այստեղից 7 716-ը՝ հակագեն և 10 379-ը՝ PCR:
Այսօր արձանագրված վարակման դեպքերի քանակն բաշխվել է հետևյալ կերպ.
Թբիլիսի՝ 2 053 դեպք,
Աջարիա՝ 453 դեպք,
Իմերեթի՝ 931 դեպք,
Քվեմո Քարթլի՝ 339 դեպք,
Շիդա Քարթլի՝ 528 դեպք,
Գուրիա՝ 84 դեպք,
Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 434 դեպք,
Կախեթի՝ 386 դեպք,
Մցխեթա-Մթիանեթի՝ 104 դեպք,
Սամցխե-Ջավախեթի՝ 105 դեպք,
Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի՝ 33 դեպք:
Այս փուլում երկրում կա 27 456 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 6 768 մարդ, այդ թվում՝ 2 981-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 1 009-ը՝ Աջարիայի, 1 252-ը՝ Իմերեթիի: