Հայաստանում փետրվարի 20-ին կատարվել է 3 192 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 293 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1 474 հիվանդ, մահվան 16 դեպք է արձանագրվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 21-ի դրությամբ է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 415 757 դեպք, որոնցից 392 080 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 13 749 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 338 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1 590 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9 928 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 864 871 թեստավորում: