Հայաստանում հոկտեմբերի 21-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 68 530-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1 836-ով: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։
ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր սա նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշն է։
Մահվան ևս 23 դեպք կա, 20-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1121 դեպք կա, այլ պատճառով՝ 321։
Ապաքինվել է ևս 485 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 49 219 է, փաստացի բուժվողներինը՝ 17 869։
Մեկ օրում թեստավորվել է 4 340 մարդ։ Ընդհանուր առմամբ, 357 104 թեստ է արվել։