Ակադեմիական տարի Վրաստանում չի լինի, կրթական պրոցեսը կշարունակվի հեռակա: 12-րդ դասարանցիներն ուսումնական տարին կփակեն մայիսի 20-ին, իսկ առաջին դասարանցիները՝ մայիսի 27-ին, իսկ մյուս աշակերտները՝ հունիսի 15-ին: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Գախարիան կարծում է, որ Վրաստանի կրթության նախարարությունը կարողացել է արդյունավետորեն հաղթահարել համաճարակի պատճառով առաջացած խնդիրները և սկսել հեռավար ուսուցում սկսել ոչ միայն ուսանողների, այլև դպրոցականների համար: Վարչապետի գնաահատականով, ընդհանուր առմամբ, 2019-2020 ուսումնական տարին անցել է նորմալ:
«12-րդ դասարանցիներն ուսումնական տարին կավարտեն մայիսի 20-ին, իսկ առաջին դասարանցիները մայիսի 27-ին: Մնացած դասարանները հունիսի 15-ին: Բացի այդ, ցանկանում եմ ասել, որ ազգային քննությունները կանցկացվեն սովորական ռեժիմով և նրանց ամսաթիվը հայտնի կդառնա առաջիկա օրերին»,- հայտարարել է նա:
Այս ամառ Վրաստանում անցկացվող միասնական ազգային քննությունները (ՄԱԿ) նախատեսում է հանձնել ավելի քան 39 հազար դիմորդ: Բոլորն արդեն էլեկտրոնային գրանցում են անցել:
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով, մարտի 2-ին ուսումնական գործընթացը դադարեցվել է ինչպես դպրոցներում, այնպես էլ Վրաստանի համալսարաններում: Ուսումնական գործընթացի վերսկսման ամսաթիվը երեք անգամ հետաձգվեց: Վարչապետ Գիորգի Գախարիան ապրիլի 24-ին հայտարարեց, որ Վրաստանում բոլոր կրթական հաստատությունները փակ կմնան մինչև սեպտեմբեր: