«Իմ առաջին Համակարգիչը» ծրագրի շրջանակներում, Ախալքալաքի դպրոցների աշակերտները՝ 2022-2023 ուսումնական տարվա գերազանց առաջադիմությամբ 9-րդ դասարանցիները, Կրթության և գիտության նախարարության կողմից նվեր ստացան համակարգիչ։ Ախալքալաքի մունիցիպալիտետում խրախուսական նվեր ստացավ 31 աշակերտ։
Ախալքալաքի մունիցիպալիտետի դպրոցների աշակերտները նվեր ստացան 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարաններում գերազանց սովորելու համար: Ընդհանուր առմամբ մունիցիպալիտետի 31 աշակերտ դարձավ նոր Lenovo նեթբուքերի սեփականատեր, որից 14-ը քաղաքի դպրոցների, մնացած 17-ը՝ մունիցիպալիտետի տարբեր գյուղերի աշակերտներ։
Ախալքալաքի թիվ 1 դպրոցում (Թումանյանի անվ.) – պարգևատրվել է 5 աշակերտ
Ախալքալաքի թիվ 2 դպրոցում (ռուսական դպրոց) – 4 աշակերտ
Ախալքալաքի թիվ 3 դպրոցում (Ճավճավաձեի անվ.)՝ 2 աշակերտ
Ախալքալաքի թիվ 4 դպրոցում (Դեմիրճյանի անվ.) – 3 աշակերտ ստացան նեթբուք
Վրաստանում «Իմ առաջին համակարգիչը» պետական ծրագիրը գործում է 2010 թվականից։