Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղի Համայնքային կենտրոնում գործում են վրացերենի ուսուցման դասընթացներ:
Ախալքալաքի գյուղերում 2016 թ.-ի ընթացքում բացվել է 2 համայնքային կենտրոն, իսկ ամբողջ Ջավախքում նման կենտրոնները 3-ն են: Առաջին համայնքային կենտրոնը բացվեց Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղում, իսկ 2-ը Ախալքալաքի շրջանի Բարալեթ և Գումբուրդո գյուղերում:
Այս համայնքային կենտրոնները բազմաֆունկցիոնալ են, այստեղ բնակիչները կարող են ստանալ բոլոր տեսակի ծառայությունները բանկայինից մինչ անձնագրային փաստաթղթեր: Նման կենտրոնների գործունեությունը թեթևացրեց Ախալքալաքի շրջանի Հանրային ռեեստրի բեռը: Սակայն այդ կենտրոնները ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածքներում կրում են նաև մեկ այլ ֆունկցիա, կրթական:
«Արդարադատության նախարարությունը տարածաշրջանների համայնքային կենտրոններում անցկացնում է կուրսեր, նրանք հավաքում են խմբեր, որոնք հետաքրքրված են պետական լեզուն սովորելով: Արդարադատության նախարարությունը այս նախաձեռնության շրջանակներում համագործակցում է Կրթության նախարարության և Ջավախաշվիլու համալսարանի հետ: Եվ Զուրաբ Ժվանիայի դպրոցը նույնպես արդեն վերջին տարիներին անվճար բոլորի համար անցկացնում է նման դասընթացներ », – պատմեց Հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարարի ապարատի քաղաքացիական ինտեգրման վարչության ղեկավար Թինա Գողելիանին (04/11/2017, Ախալքալաք):
Այս տարվա ապրիլի վերջ վրաց լեզվի դասընթացների կուրսեր բացվեց Բարալեթ գյուղի Համայնքային կենտրոնում:
«Այս նախագիծը կշարունակվի 4 ամիս: Շատ հետաքրքիր է և շատ մարդիկ են ուզում սովորել պետական լեզուն: Մեր կենտրոնը բացվել է նոյեմբերի 3-ին, այստեղ անցկացվում է տարբեր հետաքրքիր նախագծեր: Անպայման կլինեն նաև այլ նախագծերը, քանի որ բնակչության կողմից ակտիվությունը մեծ է: Գալիս են մեզ մոտ հետաքրքրվում են: Սա համատեղ նախագիծ է Ժվանիայի դպրոցի հետ, այն շահավետ է, թե մեզ համար, և թե նրանց համար, քանի որ մեր կենտրոնը ապահովում է լավ պայմաններ », – ասում է Բարալեթ գյուղի Համայնքային կենտրոնի մենեջեր Գայանե Մկրտումյանը:
Բայց կլինեն արդյոք լեզվի դասընթացները Գումբուրդո գյուղում, և արդյոք բնակիչները իրենք պետք է դիմեն և ում պետք է դիմեն, պարզ չէ:
«Ընդհանրապես, մենք անցկացնում ենք դասերը դպրոցներում, սակայն Համայնքային կենտրոնից առաջարկ եղավ, և մեզ դասընթացների համար շենք տրամադրեցին: Ծրագիրը մերն է: Այստեղ սովորում են 2 խմբեր, ուսուցումը անցկացվում է 2 փուլով: Ուսուցվում են ուսուցիչներ և հայկական դպրոցի այլ աշխատակիցներ, սկսած տնօրենից, բոլորն այստեղ են: Կլինեն արդյոք նման դասեր Գումբուրդո գյուղում, որտեղ նույնպես բացվել է Համայնքային կենտրոն, դեռ չգիտենք: Մենք Գումբուրդոյում ունենք վրաց լեզվի ուսուցիչ », – ասում է Ախալքալաքում Ժվանիայի պետական դպրոցի մենեջերի պաշտոնակատար Մագդա Արևշատյանը:
Jnews.ge խմբագրությունը այս տարվա մայիսի 3-ին հարցումով դիմեց Արդարադատության նախարարության Պետական ծառայությունների զարգացման Գործակալություն իմանալու նպատակով, թե պետական լեզվի ուսուցման ինչպիսի ծրագրեր են իրականացվում է Ջավախքի Համայնքային կենտրոններում, սակայն խմբագրությունը պատասխան դեռ չի ստացել:
Քրիստինե Մարաբյան