Ախալքալաքի հինգ հանրային դպրոցներից երեքը պատրաստ են նոր ուսումնական տարվան: Դրանք արդեն անցել են կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ Առողջապահության նախարարության կողմից մշակված պահանջներին համապատասխանելու ստոգումը: Երկու դպրոցում, այնտեղ կատարվող վերանորոգման պատճառով, ստուգում դեռ տեղի չի ունեցել:
Թիվ 1 դպրոցում (Թումանյանի անվան) ստուգումն արդեն ավարտվել է: Դպրոցի տնօրեն Ռուզաննա Տեփոյանի խոսքով, իրենց դպրոցում ամեն ինչ կարգին է:
«Հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ մեր դպրոցը պատրաստ է նոր ուսումնական տարվան: Այն դասարանները, որտեղ աշակերտները շատ են կբաժանենք ենք երկու խմբի: Մենք հնարավորություն ունենք հետևելու նախարարության բոլոր պահանջներին», – մեկնաբանեց Ռուզաննա Տեփոյանը:
Թիվ 1 դպրոցն ունի 438 աշակերտ: Նրանք այս տարի կունենան մեկ առաջին դասարան:
Ստուգումն անցել է նաև թիվ 2 դպրոցը (ռուսական դպրոց) և պատրաստ է նոր ուսումնական տարվան:
«Յուրաքանչյուր դասարանում և միջանցքներում մենք ունենք հակասեպտիկ: Մենք հետևում ենք նախարարության բոլոր պահանջներին: Մեր դասերն անցկացվելու են երկու հերթափոխով, և մենք 1 մետր հեռավորություն ենք պահում աշխակերտների միջև», – ասում է Կարինե Նահատակյանը:
Թիվ 2 դպրոցն այս ուսումնական տարում կունենա 650 աշակերտ: Դպրոցն այս տարի ունի 93 առաջին դասարանցի:
Թիվ 3 դպրոցում (վրացական դպրոց) ստուգում դեռ տեղի չի ունեցել: Դպրոցի տնօրեն Թամար Օձելաշվիլիի խոսքով, դպրոցում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, և դրանք կավարտվեն միայն հոկտեմբերի 15-ին: Մինչ այդ ժամանակը նրանք սովորելու են թիվ 5 դպրոցում:
Թիվ 3 դպրոցում կա 191 աշակերտ և 15 առաջին դասարանցի:
Թիվ 4 դպրոցում (Դեմիրճյանի անվան), տնօրեն Նաթելլա Գրիգորյանի խոսքով, այսօր են ավարտվել վերանորոգման աշխատանքները:
«Ես այսօր գրանցվելու եմ, որպեսզի տեսուչները գան: Մեզ դեռ չեն ստուգել: Նրանք, հավանաբար, կգան այսօր կամ վաղը», – ասաց Նաթելլա Գրիգորյանը:
Թիվ 4 դպրոցն ունի 610 աշակերտ, այս տարի այնտեղ երկու առաջին դասարան կլինի, առաջին դասարանցիների ընդհանուր թիվը 49 -է:
Թիվ 5 դպրոցում (Ռուբեն Տեր-Մինասյանի անվան) ստուգումն ավարտվել է, և դպրոցի տնօրեն Էմմա Նահատակյանի խոսքով, դպրոցը պատրաստ է նոր ուսումնական տարվան և կարող է կատարել ԿԳՆ բոլոր ցուցումները:
Թիվ 5 դպրոցն ունի 115 աշակերտ, այս տարի այն կընդունի 7 առաջին դասարանցի:
Ախալքալաքի մունիցիպալիտետի կրթական ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանի խոսքով, կրթության նախարարության պահանջներին համապատասխանելու գյուղերի դպրոցների ստուգումը ընթացքի մեջ է: Որոշ գյուղերի դպրոցներ ստուգումն անցել են և տեսուչները բանավոր ասել են նրանց, որ նրանք համապատասխանում են նախարարության պահանջներին, սակայն, դպրոցների կրթության նախարարության պահանջներին համապատասխանելու վերաբերյալ, Ախալքալաքի ռեսուրս կենտրոնը դեռ պաշտոնական պատասխան չի ստացել: