Վրատանի Պաշտպանության նախարարությունը անցկացնում է բարեփոխումներ ենթակառույցների շինարարության համակարգի և գաղտնի գնումների համակարգում, որպեսզի ապահովի թափանցիկություն և մրցունակություն այդ համակարգերում:
Վրաստանի Պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Էբրալիձեի հայտարարության համաձայն նախարարության առաջնահերթություններից մեկն է գնումների թափանցիկության ապահովումը:
«Մենք պետք է ապահովենք թափանցիկության և մրցունակության սկզբունքը: Ի դեմս նախկինում գոյություն ունեցող գաղտնիության` շատ հաճախ այնպես էր պատահում, որ ինչ-որ ենթակառույցային շինարարության մրցույթում հաղթում էր մի ընկերություն, իսկ աշխատանքներն անմիջականորեն կատարում էր բոլորովին այլ ընկերություն: Համապատասխան բարեփոխման ավարտից հետո բոլոր շահագրգռված անձինք կարող են տեղեկատվություն ստանալ Պաշտպանության նախարարության գնումների և իրականացվող աշխատանքների մասին», – հայտարարել է Վրաստանի Պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Էբրալիձեն: