Իշխող թիմը Վրաստանի նախագահի վետոն հաղթահարելու համար սահմանադրական հարցերում պետք է ունենա` առնվազն 113 ձայն:
Ի տարբերություն օրենքների, վետոյի հաղթահարումը տեղի է ունենում լիարժեք խորհրդարանի կազմի երեք չորրորդ մասով: Նույն թվով ձայներով ընդունվում են Սահմանադրության փոփոխությունները:
Այսօր տեղի կունենա Վրաստանի խորհրդարանի արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկման թեման կլինի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Վրաստանի նախագահի մոտիվացված մեկնաբանությունները:
Չնայած «Վրացական երազանքի» ներկայացուցիչների հայտարարություններին, որոնք ցույց են տալիս, որ մեծամասնությունը մտադիր չէ հաշվի առնել Գիորգի Մարգվելաշվիլիի առաջարկները, սակայն նախագահի խորհրդարանական ներկայացուցիչ Աննա Դոլիձեն հույս է հայտնել, որ խորհրդարանը հաշվի կառնի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագահի հայտարարությունները: