ԵՄ արտգործնախարարները՝ ԵՄ արտգործնախարարության մանդատով, կայցելեն Կովկասի երեք երկրներ:

Այս մասին Լիսաբոնում՝ ԵՄ արտգործնախարարների հանդիպման ժամանակ, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը:

«Իմ անունից ԵՄ մի խումբ նախարարներ կայցելեն Կովկասի երեք երկրներ՝ հաստատելու համար տարածաշրջանում ընթացիկ իրադարձություններին մասնակցելու մեր պատրաստակամությունը», – հայտարարել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ այսօր Լիսաբոնում կայացած հանդիպմանը, ԵՄ արտգործնախարարները, Ռումինիայի նախաձեռնությամբ, քննարկել են Արևելյան գործընկերության երկրներում, այդ թվում՝ Վրաստանում, Ուկրաինայում և Մոլդովայում, չկարգավորված հակամարտությունների խնդիրը և աջակցել են ԵՄ-ի մասնակցության ընդլայնումը այդ հակամարտությունների լուծման գործում: