Jnews-ը տեսանյութ է ստացել Աբուլ գյուղի բնակչից, որտեղ երևում է, թե ինչպես է ջրի ծորակից հոսում կեղտոտ խմելաջուր: Jnews- ը փորձեց պարզել պատճառները:
Ջրագիծը, որից կեղտոտ ջուր է հոսում, Աբուլ գյուղում կառուցվել է 20 տարի առաջ և վերջին անգամ վերանորոգվել է 10 տարի առաջ: Գյուղի բնակիչների մեծ մասը խմելու ջուրը ստանում է այս ջրամագծից: Ամեն տարի գարնան և աշնան անձրևների ժամանակ ջրագիծն աղտոտվում է և այդտեղից հոսում է պղտոր ջուր:
Աբուլի լիազոր Սամվել Ղարախրխզյանի խոսքերով, իրենք երկար տարի շարունակ խոսում են այդ խնդրի մասին, և տեղական ղեկավարությունը քաջատեղյակ է դրա մասին: Այդ պատճառով անցյալ տարի Աբուլ գյուղում կառուցվեց ջրամատակարարման նոր գիծ, բայց տենդերը շահած ընկերությունն այն վատ էր կառուցել, օգտագործելով ցածրորակ խողովակներ: Չծառայելով իր նպատակին, ջրամատակարարման համակարգը շարքից դուրս է եկել, տեղի է ունեցել վթար, որը ոչ մի կերպ չեն կարողացել վերացնել: Արդյունքում, գյուղացիները կրկին մնացել են առանց նորմալ խմելու ջրի և դարձյալ ստիպված են օգտվել հին ջրագծից, կամ գյուղի աղբյուրից դույլերով ջուր կրել:
«Հին ջրագիծն անց է կացվել լեռնային աղբյուրներից: Ջուրը հավաքվում է ջրավազանում և խողովակներով հոսում դեպի գյուղ: Ջրավազանը լավ վիճակում չի գտնվում, նորմալ փակված չէ: Ձյունն ու անձրևաջրերը թափվում են այնտեղ: Մենք այս ջրավազանին առանձնահատուկ ուշադրություն չէինք դարձնում, քանի որ մեզ համար կառուցել էին նոր ջրագիծ, որը գալիս է գյուղի աղբյուրից: Գիծը մաքուր է և լավ է, բայց շինարարական ընկերությունը վատ, անորակ է կառուցել, տեղի է ունեցել վթար », – ասում է Սամվել Ղարախրխզյանը:
Գյուղում ապրում է մոտ 100 ընտանիք: Ըստ լիազորի, նոր ջրագիծն ի վիճակի է ամբողջ գյուղը խմելու ջրով ապահովել: Նոր ջրագծի կառուցումը, ըստ ներկայացուցչի, երաշխիքային ժամանակահատվածում է, և շինարարը խոստացել է շտկել այն:
Jnews- ը այս խնդրի լուսաբանմանը կանդրադառնա արտակարգ դրության ավարտից հետո, երբ արդեն վերսկսվեն ենթակառուցվածքային բոլոր աշխատանքները:
Աբուլ գյուղը խմելու ջրով ապահովելու գործընթացը տեղի էր ունեցել երկու փուլով: 2017-ին՝ առաջին փուլում ծախսվել էր 75 000 լարի, երկրորդ փուլում՝ 2018-ին, ծախսվել է մոտ 35 000 հազար լարի: Աբուլ գյուղում նոր ջրագծի կառուցման ընթացքում առկա խնդիրների մասին Jnews- ը գրել էր 2017-ին: Քաղաքապետարանի ենթակառուցվածքային բաժնից այն ժամանակ հավաստիացրին, որ աշխատանքներն իրականացվել են ինչպես հարկն է:
Աբուլ գյուղում շարունակում են հուսալ, որ իրենց ծորակներից կհոսի մաքուր, նորմալ, խմելու ջուր:
Աբուլի ջրի խնդիրը լուծման վերջին փուլում է
Աբուլ գյուղում բազմամյա ջրամատակարարման ծրագիրը չի աշխատում
Աբուլցիները հայտարարությամբ դիմել են տեղական իշխանություններին
Աբուլ գյուղում ծորակներից դարչնագույն ջուր է հոսում
Աբուլ գյուղում երազում են բնական գազ ունենալ