Ախալքալաքի շրջանում այս պահի դրությամբ՝ ընդհանուր առմամբ կորոնավարակի 7 հաստատված դեպք կա: Այսօր 4 նոր դեպք է գրանցվել, դեպքերից մեկը հաստատվել է Թբիլիսիի կլինիկաներից մեկում, իսկ մյուս 3-ը՝ տեղի Հանրային առողջապահության կենտրոնի կողմից վերցրած անալիզների պատասխաններից:
Չորս նոր վարակակիրներից 3-ը անմիջական շփում են ունեցել, նախկինում հաստատված դեպքերից մեկի հետ:
Այս պահի դրությամբ Ախալքալաքում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 71 մարդ։
Ինչ վերաբերվում է ամբողջ Սամցխե-Ջավախքին, ապա շրջանում կորոնավարակի հաստատված դեպքերի քանակը կազմում է 50:
Ադիգենի մունիցիպալիտետում հաստատվել է 28 դեպք, Ասպինձայում՝ 2, Ախալքալաքում՝ 7, Ախալցիխեում՝ 1 և Նինոծմինդայում 12 դեպք։
Սկզբնական վարակիրներից մեկը ով “Credo” բանկի աշխատակից է, ներկա դրությամբ գտնվում է Թբիլիսիի կլինիկանեից մեկում: Վիճակը նորմալ է:
«Ես ինձ ընդհանուր առմամբ լավ եմ զգում, օր օրի ավելի եմ լավանում, միայն մի քիչ համի զգացողության կորուստ ունեմ, ինչն էլ վերականգնվում է։ Ես ուզում եմ նշել, որ վերջին մեկ ամսվա ընթացում Բաթումիում չեմ եղել, դրսում, խանութներում, շուկայում ունեցել եմ շփում մարդկանց հետ, չեմ կարող ասել, թե ինչպես եմ ձեռք բերել վարակը։ Ինչ վերաբերում է իմ աշխատակիցներին ուզում եմ նշել, որ նրանց թեստերի պատասխանը եկել է բացասական, սակայն նրանք գտնվում են ինքնամեկուսացման մեջ, իսկ բանկում աշխատում են Նինոծմինդայի մեր աշխատակիցները, բանկում կատարվել է ախտահանման աշխատանքներ և ամեն ինչ նորմալ է, աշխատանքն ընթանում է սովորական հունով»,- մեր հետ զրույցում նշեց նա։
Վերջինս հերքում է այն տարածված տեղեկատվությունը, որ ինքը Բաթումիում հարսանիքի է մասնակցել: «Դա չի համապատասխանում իրականությանը: Ես Բաթումիում չեմ եղել»: