Վերանորոգման աշխատանքների պատճառով Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհին երթևեկությունը դժվարացել է: Ներկայումս ճանապարհի շուրջ 1 կմ-ն (Կորխի կամրջից) արդեն ասֆալտապատվել է: Ընդհանուր առմամբ, կվերանորոգվի ճանապարհի շուրջ 7 կմ-ը:
Այս պահին Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհին, ասֆալտապատմանը զուգահեռ, իրականացվում են նաև ավազապատման և հարթեցման աշխատանքներ: Վերանորոգման աշխատանքների պատճառով տրանսպորտի տեղաշարժը բարդացել է: Այնտեղ, որտեղ մեքենաներ են աշխատում, երթևեկը միակողմանի է, ուստի հաճախ պետք է սպասել, որ հադնիպակաց մեքենաներն անցնեն, և հետո միայն շարունակեն իրենց ճանապարհը:
«Ճանապարհաշինության վարչություն №1» ընկերության աշխատակիցների խոսքով՝ ճանապարհի մոտ 1 կմ հատվածն («Կորխիս Ծղալի» կամրջից) արդեն ասֆալտապատվել է:
«Այս տարի մենք կասֆալտապատենք ճանապարհի մոտ 2 կմ հատվածը: Եթե եղանակը թույլ տա, հնարավոր է դրանից էլ ավելին ասֆալտապատենք», – ասում է «Ճանապարհաշինության վարչություն №1» ընկերության աշխատակիցներից մեկը:
Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի վերականգնումը սկսվել է սեպտեմբերի երկրորդ կեսից, և ընդհանուր կվերականգնվի «Կորխիս Ծղալի» կամրջից ճանապարհի շուրջ 7 կմ հատվածը:
Ախալցիխե-Ախալքալաք մայրուղին, մասնավորապես, Ախալքալաքի մուտքի մոտի 62-69 կմ ճանապարհահատվածը վտանգավոր է դարձել վարորդների համար: Ճանապարհափոսերը սկսվում են դեռ քաղաքից: Վարորդները դժգոհում են, որ այս ճանապարհով մեքենան վարելուց հետո այն պետք է վերանորոգման տանեն:
Հիշեցնենք, որ Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոճանապարհների վարչությունը, ընթացիկ տարվա հուլիսին՝ Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի վերականգնման համար («Կորխիս Ծղալի» կամրջից մինչև Ախալքալաք) ճանապարհի վերականգնման համար տենդեր էր հայտարարել` 6 638 460.00 լարիի չափով։ Տենդերը շահել էր «Ճանապարհաշինության վարչություն №1»-ը` 5 744 000.00 լարիի չափով:
Բրատիսլավ Իգիթխանյան