Այսօր Ախալքալաքի Շրջանային ժողովը (Սակրեբուլո) քննարկեց և ընդունեց փոփոխություններ 2016 թ.-ի բյուջեում: Օրակարգում կար չորս հարց:

Նիստում քննարկվեց և ընդունվեց որոշում այն մասին, որ փոփոխություններ մտցվի «Ախալքալաքի շրջանի 2016թ.-ի բյուջեի մասին փոփոխություններ» – ի մեջ, «Ախալքալաքի շրջանային վարչության կանոնադրության մեջ», սահմանել են գազամուղի համակարգում շրջանի հողերի օգտագործման սակագները: Ինչպես նաև, հաստատել են քաղաքային հողաբարելավման (մելորացիյա) համակարգի օգտագործման սակագները:

Բյուջեում փոփոխությունների մտցման անհրաժեշտության մասին ներկայացրեց, շրջանային վարչության ֆինանսական ծառայությունների հաշվապահական հաշվառման բաժնի ղեկավար Կարեն Մերգելյանը:

Շրջանային վարչությունը պահանջում էր նվազեցնել ենթակառուցվածքային աշխատանքների ծախսերը 882,000-ով, որոնց համար հատկացված էր 5,5 մլն լարի, ինչը այս տարվա հունիսին ստացվել էր ՍՊԸ «Մարաբդա-Ախալքալաք»-ից որպես շահույթ: Այդ 882,000-ը Ֆինանսների նախարարությունը հետ էր վերցրել, քանի որ գումարը հատկացվել էր սխալմամբ և իրականում այդ գումարը պատկանում էր Նինոծմինդայի շրջանին:

Շրջանային վարչությունը առաջարկեց հանել այդ գումարը Օկամի-Գումբուրդո ջրատար խողովակի վերականգնման ծախսերից – 270,000 լարի, և Ախալքալաքի մշակույթի տան վերականգնման համար հատկացված գումարից- 612000 լարի: Սակայն պատգամավորները որոշեցին ամբողջ գումարը հանել միայն մշակույթի տան վերականգնման աշխատանքների համար հատկացված ծախսերից:

Բացի այդ, շրջանային ժողովը և շրջանային վարչությունը ջեռուցման համար լրացուցիչ պահանջել են 2000- ական լարի, ինչպես նաև 2000 -ական լարի շրջանային ժողովի և շրջանային վարչության ծառայողական մեքենաների վերանորոգման համար: Ինչպես նաև աշխատավարձային ֆոնդ տեղափոխել գումար շրջանային ժողովի և շրջանային վարչության աշխատակիցների պարգևատրման համար համապատասխանաբար 92000 լարի և 24000 լարի:

Հավելավճար առանձնացրել են նաև Շրջանային ժողովի և Շրջանային վարչության պայմանագրային աշխատողների համար, համապատասխանաբար 6000 լարի և 4800 լարի:

Շրջանային վարչությունը նաև խնդրել է տրամադրել 7000 լարի Շրջանային վարչության սպորտի, մշակույթի և զբոսաշրջության ծառայությունների համար: Նկարչական դպրոցը էմասնակցելու է փառատոնի ու անհրաժեշտ է ճանապարհածախս և գումար սննդի համար: Չնայած ոմանք դեմ էին այդ ծառայությանը լրացուցիչ գումար հատկացնելուն, սակայն արդյունքում փոփոխություններն ընդունվեցին:

Լրացուցիչ 7000 լարի է պահանջել Շրջանի Զինվորական ծառայությունը նորակոչիկների փոխադրման համար: Ինչպես նաև հատկացրեցին 2000 լարի տարեվերջին լավագույն մարզիկների պարգևատրման համար:

Փոփոխությունների արդյունքում պահուստային ֆոնդը ևս համալրվեց 20000 լարիով:

Երկրորդ հարցի շուրջ տարաձայնություններ չեղան, ըստ որի օրինականացման հանձնաժողովը ստացավ առանց շրջանային վարչության նախագահի (Գամգեբելի) որոշումներ կայացնելու լիազորություններ:

Հարցերը պատգամավորների մոտ ի հայտ եկան 3-րդ և 4- րդ հարցերի քննարկումների ընթացքում, որոնք ներկայացրեց Վահան Բաթոյանը շրջանային վարչության էկոնոմիկայի բաժնից: Այդ քննարկումների ժամանակ առաջացան շատ անհասկանալի ու չհիմնավորված հարցեր սակագների վերաբերյալ՝ շրջանի հողերը գազախողովակների և հողերի բարելավման համար օգտագործվող խողովակների սակագնի վերաբերյալ:

Այս հարցերին jnews.ge-ն մանրամասնորեն կանրադառնա հաջորդ նյութերում:

Շուշան Շիրինյան