Անցած մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի քանակն ավելացել է 3-ով, հասնելով՝ 638-ի: Այս մասին տեղեկանում ենք կառավարության ստեղծած StopCov.ge կայքից:
Այդ թվում՝ առողջացել է 8 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր քանակը կազմում է 317 մարդ: Մահացել է 10 հոգի:
Կարանտինում է գտնվում 4717 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 444 անձ:
Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով հայրենիք է վերադարձել Վրաստանի երեք քաղաքացի: