Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը և համաճարակային իրավիճակը որոշող այլ չափորոշիչները վկայում են այն մասին, որ գագաթնակետն անցել է համեմատաբար վայրընթաց շրջանի:
Փոխնախարարի խոսքով, ևս մեկ շաբաթվա դիտարկումներից հետո հնարավոր կլինի ավելի մանրամասն խոսել այն մասին, թե որքանով է գագաթնակետը հաղթահարված համարվում։
«Այսօր առավոտյան գրանցվել է կորոնավիրուսի 19 000 նոր դեպք, ինչը ավելի քիչ է, քան անցած երեքշաբթի: Այս թվերը, ի թիվս այլ շափորոշիչների, ցույց են տալիս, որ գագաթնակետային շրջանն անցել է համեմատաբար վար ընթացող ալիքի։ Սա ինչ-որ չափով խոստումնալից է, բայց մենք դեռ պետք է վերահսկենք դա մինչև շաբաթվա վերջ, նախքան հիմքեր ունենանք ասելու, թե որքանով է մեզ հաջողվել հաղթահարել գագաթնակետն՝ օմիկրոն կորոնատեսակի ալիքի պայմաններում», – հայտարարել է Թամար Գաբունիան:
Այսօր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 19 049 նոր դեպք, ապաքինվել է 18 409 պացիենտ։