Վերջին 24 ժամում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 3.11 մլն նոր դեպք, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Այս մասին հայտնում է Worldometers հարթակը։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը hամաճարակի սկզբից ի վեր գերազանցել է 317 միլիոնը:

Վերը նշված վիճակագրության համաձայն, համավարակի սկզբից ի վեր, աշխարհում Covid-19-ից մահացել է ավելի քան 5,53 միլիոն մարդ, իսկ ապաքինվածների թիվը գերազանցում է 262 միլիոնը: Այս անգամ Covid-19 ակտիվ դեպքերի թիվը աշխարհում 49 մլն է: