Օգոստոսի 22-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 803 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 5 332 մարդ, մահացել է 48 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 514 744, այստեղից ապաքինվել է 448 288 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 6 771:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 34 159 փորձարկում, այդ թվում 19 708-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 14 451-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 11.3% է, վերջին 14 օրվանը՝ 10,92%, վերջին 7 օրվանը՝ 10.8%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 962 165 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 23 303 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 82 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 7 345 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 3 494 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: