Այսօր` հուլիսի 15-ին, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այս պահի դրությամբ` Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1003 դեպք:
Ապաքինվել է ևս 3 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 873:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 31 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 5640 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 244-ը: