Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 4 միլիոնի սահմանը: Այս մասին հայտնում է Ջոնս Հոփքինսի ինստիտուտը։

Ըստ ինստիտուտի տվյալների՝ վիրուսից ամբողջ աշխարհում մահացել է 227 000-ից ավելի մարդ, առողջացածների թիվն անցնում է 1․1 մլն-ը։

Կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվն ԱՄՆ-ում է․ երկրում վարակակիրների թիվն անցել է 1․3 միլիոնի սահմանը։ Մահացել է ավելի քան 78 000 մարդ:

Այսօրվա դրությամբ Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության լաբորատոր հաստատված դեպքերի քանակը կազմում է 635, որից 309 պացիենտ առողջացել է, 10-ը՝ մահացել:

Կորոնավիրուսի առաջին դեպքերը գրանցվել են 2019-ի դեկտեմբերին՝ Չինաստանում։ 2020-ին արդեն վարակը սկսել է տարածվել՝ դուրս գալով Չինաստանի սահմաններից։ Մարտին ԱՀԿ-ն հայտարարեց աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի մասին։