Հունիսի 2-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 954 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 896 մարդ, մահացել է 30 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 346 150, այստեղից ապաքինվել է 329 516 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 834:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 30 603 փորձարկում, այդ թվում 18 444-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 12 159-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 3.12% է, վերջին 14 օրվանը՝ 3.23%, վերջին 7 օրվանը՝ 2.8%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 149 191 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 5 251 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 27 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 3 541 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 639 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: