Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 585 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:

Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 853 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 11 պացիենտ:

Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 22 073 թեստ, այստեղից 9 972-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 12 101-ը՝ «PCR»:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը` 2,65%, վերջին 14 օրվանը` 2,49%, վերջին 7 օրվանը` 2,33%:

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 363 522 դեպք: Այստեղից ապաքինվել է 349 658 մարդ, մահացել 5 267 պացիենտ:

Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 253 988 մարդ, վերջին մեկ օրում՝ 2 267:

Կարանտինային գոտիներում տեղավորված է 40 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2 576 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 598 անձ:

Երեկ, հունիսի 26-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 754 դեպք, ապաքինվել է 438 պացիենտ: