Թբիլիսիում Ցիցիշվիլիի անվան կլինիկայում նորածին երեխա է մահացել, որը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնել է մանկական կլինիկայի տնօրեն Դավիթ Ռեխվիաշվիլին:
Նորածինը վարակված է եղել կորոնավիրուսի բրիտանական «Ալֆա» շտամով: Բժիշկներն արել են հնարավոր ամեն ինչ երեխային փրկելու համար:
«Չնայած երեխայի բուժմանը մասնակցում էին ոչ միայն մեր կլինիկայի բժիշկները, այլ երկրի ողջ բժշկական հանրությունը, ցավոք, նրան փրկել չհաջողվեց: Երեխան կլինիկա է տեղափոխվել հինգ օրականում», – ասել է Դավիթ Ռեխվիաշվիլին: