Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ, Պաատա Իմնաձեն կորոնավիրուսի դեմ «Աստրազենեկայի» պատվաստվել է ուղիղ եթերում: Իմնաձեն պատվաստվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում:
Վրաստանը «Աստրազենեկա» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 43 200 դեղաչափ ստացել է մարտի 13-ին: Կորոնավիրուսի պատվաստանյութը նախատեսված է հիմնականում բուժաշխատողների, այնուհետև ռիսկային խմբեր մտնող այլ անձանց համար:
Պատվաստումը, Թբիլիսիից բացի այսօրվանից սկսվում է երկրի 29 տարածաշրջանային կենտրոններում, իսկ մարտի 17-ից այն կիրականացվի գործնականում բոլոր շրջաններում: Ինչպես նշվել է, պատվաստումներն ընդհանուր առմամբ կիրականացվեն 89 շրջաններում:
Միևնույն ժամանակ, արդեն հայտնի է, որ առաջիկայում «Աստրազենեկայի» պատվաստանյութին կավելանա «Փայզերի» պատվաստանյութը, որը Վրաստանը կստանա մարտի 22-ին, 14 500 մարդու պատվաստելու համար: