Մայիսի 2-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 51 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 95 մարդ, 1 մահ է գրանցվել:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 655 221, այստեղից ապաքինվել է 1 637 293 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 811:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 4 638 փորձարկում, այդ թվում 3 223-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 1 415-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 1.1% է, վերջին 14 օրվանը՝ 0.99%, վերջին 7 օրվանը՝ 0.84%:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: