Անցած մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի քանակն ավելացել է 9-ով, հասնելով՝ 635-ի: Այս մասին տեղեկանում ենք կառավարության ստեղծած StopCov.ge կայքից:
Այդ թվում՝ առողջացել է 12 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր քանակը կազմում է 309 մարդ: Մահացել է 10 հոգի:
Կարանտինում է գտնվում 4717 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 452 անձ:
Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով հայրենիք է վերադարձել Վրաստանի երեք քաղաքացի: