Արդյո՞ք չինական Sinopharm պատվաստանյութով պատվաստման գործընթացը կսկսվի Վրաստանում մինչ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից դրա օգտագործման համար թույլտվություն տալը: Այս հարցը կքննարկվի այսօր՝ Առողջապահության նախարարությանն առընթեր Իմունիզացման խորհրդի նիստում:
Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով, խորհուրդը որոշում կկայացնի կոնսենսուսի հիման վրա և իր դիրքորոշումը կարտահայտի խորհրդի նիստի ընթացքում:
«Որքանով ես տեղյակ եմ, քննարկումը տեղի կունենա ուրբաթ օրը: Նախարարության Իմունիզացման խորհուրդը, ի թիվս այլ հարցերի, կքննարկի նաև այս հարցը և որոշում կայացնի համապատասխան կոնսենսուսի ճանապարհով: Ես Իմունիցացման խորհրդում կարտահայտեմ իմ դիրքորոշումը և Հիվանդությունների վերահսկման կենտրոնի դիրքորոշումը», – հայտարարել է Ամիրան Գամկղրելիձեն: