Հայաստանում ապրիլի 6-ին կատարվել է 2 683 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 18 հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում ապրիլի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 629 դեպք, որոնցից 410 270 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2 061 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 619 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 679 է:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 298 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 991 158 թեստավորում: