Վերջին երկու շաբաթվա ընթացքում Միացյալ Թագավորություն այցելած անձինք Վրաստան ժամանելուց հետո պետք է 12-օրյա կարանտին անցնեն: Այս որոշումը կայացվել է Միջգերատեսչական համակարգող խորհրդի անդամների կողմից, որը պայմանավորված է COVID-19-ի նոր շտամով:

«Այս որոշումը վերաբերում է ինչպես Վրաստանի քաղաքացիներին, այնպես էլ բիզնես նպատակով այցելուներին, ովքեր վերջին 14 օրվա ընթացքում ունեցել են Միացյալ Թագավորություն ճանապարհորդության պատմություն, ինչպես նաև այն 18 երկրների բոլոր քաղաքացիներին կամ բնակիչներին, որոնց որոշակի դեպքերում թույլատրվում է մուտք գործել մեր երկիր», – հայտնել է Բերդիա Սիճինավան:

Հավելենք, որ Վրաստանի և Միացյալ Թագավորություն միջև ուղղակի ավիահաղորդակցություն չկա: