Հայաստանում մայիսի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 4823-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 351-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 2 դեպք է գրանցվել՝ մեկը կորոնավիրուսից, մեկն՝ այլ պատճառով։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 61 է, այլ պատճառով՝ 25։
«Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 84 (տղամարդ) տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- հայտնել են ԱՆ-ից:
Ապաքինվել է ևս 94 մարդ։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 2019 պացիենտ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2718 պացիենտ: Ընդհանուր առմամբ, երկրում կատարվել է 41 850 թեստավորում: