Շատ քիչ հաջողակներն են հնարավորություն ստանում անվճար սովորել արտերկրում: FLEX ծրագիրը հնարավորություն է տալիս ապրելու և սովորելու ԱՄՆ-ում: Նման հնարավորությունը աշխարհի տարբեր անկյուններից շատ աշակերտների երազանքն է: Կան մարդիկ, ովքեր վախենում են այդ հնարավորությունից, քանի որ նրանք ստիպված են մեկ տարի ապրել իրենց հարազատներից հեռու, նոր երկրում, տարբեր մտածելակերպ ունեցող մարդկանց հետ: Լիկա Մանասյանը այն «հաջողակներից» մեկն է: Ի՞նչ է փոխվել նրա կյանքում ԱՄՆ-ում գրեթե մեկ տարի ապրելուց հետո, ի՞նչն է տարբեր այնտեղ և այստեղ:

Առաջին տպավորությունը

Ես չէի հավատում, որ իմ երազանքն իրականացել է, և ես Ամերիկայում եմ: Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպես բացատրեմ դա: Ես այնքան ոգեշնչված էի և այնքան անհամբերությամբ էի սպասում այդ օրվան, որ ինձ համար ամեն ինչ այլ էր թվում:

Անգլերենի իմացությունը

Հենց որ գնացի ԱՄՆ, ես Փորթլենդում, Մայն նահանգում երկու շաբաթ լեզվի դասընթացների գնացի, որպեսզի անգլերենի իմացությունս կատարելագործեմ: Սկզբում շատ դժվար էր: Քանի որ անգլերեն լավ չէի խոսում, չնայած քերականությունը գիտեի և կարդում էի, բայց սկզբում դժվար էր հասկանալ: Բայց կային լավ ուսուցիչներ, նրանք շատ լավն էին և ինձ օգնում էին ամեն հարցում: Այնտեղ ես ընտելացա լեզվին:

Host family

«Իմ ամերիկյան ընտանիքը»

Իմ ամերիկյան ընտանիքն այնքան ջերմորեն դիմավորեց ինձ, որ ես ինձ զգացի նրանց ընտանիքի անդամ: Այն նահանգը, որտեղ ես ապրում էի, կոչվում էր Մինեսոտա, նահանգակենտրոնը՝ Սեյնթ Փոլ: Ընտանիքը բաղկացած էր երկու հոգուց` հայրիկ և մայրիկ: Ես ունեի իմ առանձնասենյակը: Նրանք չցանկացան հյուրընկալել այլ ստիպենդիատների: Միայն ես էի: Մայրիկը անգլերենի ուսուցիչ էր, հայրիկը՝ ծրագրավորող: Նրանք ինձ օգնում էին ամեն հարցում, դպրոցին վերաբերող խորհուրդներ էին տալիս:

Lika5

Դպրոցը

Դպրոցը տանից 10 րոպե հեռավորության վրա էր: Արվեստի դպրոցն էր, ընթանում էին ակադեմիական դասեր և ես այնտեղ հաճախում էի պարի: Այնտեղ կարող էիր ընտրել արվեստի 4 տարբեր ճյուղերից մեկը՝ թատրոն, պար, երգեցողություն և գեղարվեստ: Ես ընտրեցի պարը, քանի որ այստեղ հաճախում էի վրացական պարերի խմբակ, և երբ իմ հյուրընկալ ընտանիքը իմացավ, որ ես պարում եմ, ինձ ուղորդեցին այս դպրոց: Ինձ համար դա մի նոր բան էր: Այս դպրոցը նույնը չէր, ինչպես Վրաստանում: Ես սովորում էի պարի 5 տարատեսակ: Աֆրիկյան պարեր, բալետ, Jazz (ջազային պար), Tap dance (չեչոտկա), modern dance (ժամանակակից պարեր):

Տարբերությունը նաև կայանում էր նրանում, որ այնտեղ դասերի ընթացքում մենք շատ ազատ էինք: Ուսուցիչները աշակերտներին չէին սաստում, որ օրինակ պահիր հեռախոսդ: Նրանք չէին ասում, թե ինչու ենք ականջակալներով: Նրանք շատ ուշադիր են, բայց միևնույն ժամանակ ապահովում են շատ-շատ ազատություն: Նրանք ձեզ հասկացնում են, որ այս դասը նախևառաջ կարևոր է քո համար, և ոչ թե իրենց: Եթե դու չես լսում դասը, ապա դա քեզ պետք չէ: Նրանք չեն գոռում, չեն նյարդայնանում: Եվ եթե հարցեր ունես, նրանք շատ ուշադիր են, նրանք կարող են քեզ առանձին ժամանակ տրամադրել: Դու չես զգում, որ նրանք ուսուցիչներ են, շատ մոտիվացված ես լինում իրենց առարկայի նկատմամբ: Նրանք ընկերասեր են և օգնում են քեզ:

Lika 3

Ի՞նչ էր դասավանդվում դպրոցում

Իմ դպրոցում կային բոլոր առարկաները, բայց դպրոցը ընտրությունը տվել էր աշակերտին, թե որ առարկան է ուզում սովորել: FLEX-ի շատ աշակերտներ 10-11-րդ դասարաններում էին, բայց ես 12-րդ դասարանում էի և ընտրեցի իմ ուզած առարկաները: Օրինակ, ես ընտրել էի հետևյալ առարկաները՝ US government (ԱՄՆ-ի կառավարությունը), անգլերեն, հանրահաշիվ, իսպաներեն, կենսաբանություն: Ես կարող էի ընտրել և՛ ֆիզիկա, և՛ քիմիա, բայց ես դա չարեցի, քանի որ չեմ կարծում, որ ինձ անհրաժեշտ կլինեն այդ առարկաները: Ես իսպաներեն չգիտեի, ուստի ինձ համար դա հետաքրքիր էր, ես ոգեշնչված էի, որ կարող եմ նոր բան փորձել, բացի պարից:

Lika4

Ամերիկացի հասակակիցները

Ես նորմալ շփվում էի բոլորի հետ: Վերաբերմունքն իմ նկատմամբ ամենամեծ տպավորությունս էր: Նրանք չէին տարանջատվում մերոնցականների և օտարերկրացիների: Ընդհակառակը, նրանք ավելի լավ էին վերաբերվում ինձ, երբ իմանում էին, որ ես Վրաստանից եմ: Շատ հետաքրքրված էին, շատ հարցեր էին տալիս, ուզում էին ծանոթանալ: Հետաքրքրվում էին իմ մշակույթով: Շատերը չգիտեին Վրաստանի մասին: Նրանք կարծում էին, որ ես Ջորջիա նահանգից եմ: Ես շնորհանդես արեցի, և շատերը հետաքրքրվեցին Վրաստանով՝ ասելով, որ ուզում են տեսնել Վրաստանը: Նրանք զարմանում էին, որ ես Վրաստանից եմ, բայց վրացի չեմ: Ես պատմում էի ինչպես վրացական, այնպես էլ հայկական մշակույթի մասին, իմ յուրահատուկ տարածաշրջանի մասին: Բայց, իհարկե, ավելի շատ ես ներկայացնում էի Վրաստանը:

Lika 2

Lika 1

Ինչո՞վ կարելի էր զբաղվել բացի դպրոցից

Ես այնտեղ շատ բաներով էի զբաղվում: Գնում էի «Boys and girls Club» (տղաների և աղջիկների ակումբ), որտեղ կամավորական էի, շփվում էի երիտասարդների հետ: Այնտեղ կան այլ ակումբներ էլ` բասկետբոլի, վոլեյբոլի, ամերիկյան ֆուտբոլի, ես ինձ փորձեցի տարբեր մարզաձևերում: Ազատ ժամանակ չունեի: Ազատ էին շաբաթ և կիրակի օրերը: Որը ես անց էի կացնում ընտանիքիս հետ, նրանք շատ ակտիվ էին: Նրանք ինձ արտառոց տեղեր էին տանում, որն այստեղ ես չէի չկարող այցելել: Նրանց հետ ես գնում էի անտառ, գնացինք գայլեր տեսնելու, իսկական գայլերի: Մենք գնում էինք սահադաշտ, բիլիարդ խաղալու, ինչը մեզ մոտ բացարձակապես անհնար է:

Տպավորություններ

Ես նախկինում եղել եմ Ռուսաստանում, բայց Ամերիկայում ստացա բոլորովին այլ տպավորություններ: Նախ և առաջ ես շատ զարմացա, թե որքան բարեկամական և բաց մարդիկ են նրանք: Նույնիսկ երբ նրանք քեզ չեն ճանաչում, կարող են բարևել անցնելիս և հարցնեն որպիսությունդ: Նրանք այլ մշակույթ ունեն: Նրանք այլ կերպ են մտածում, ավելի ազատ: Եթե ասում ես «այո» կամ «ոչ», ապա դա այդպես է, նրանք չեն պնդի իրենցը: Հարգում են դիմացինի կարծիքը, անկախ նրանից, թե քանի տարեկան ես: Քո կարծիքը կարևոր է: Ես Բոստոնում էի: Հաղթելով շարադրությունների մրցույթում, որում գրեթե մասնակցում էին FLEX ծրագրի բոլոր աշակերտները՝ 800 հոգուց 200-ը, ես հայտնվեցի Վաշինգտոն ԴիՍի-ում: Ես մեկ շաբաթ այնտեղ էի, և մենք տեսանք շատ հանրաճանաչ վայրեր: Մայրաքաղաքում հանդիպեցինք սենատորներին: Մեզ սովորեցրեցին լինել առաջնորդներ այնտեղ, որպեսզի տուն վերադառնալուն պես կարողանաք ինչ-որ բան փոխել տանը:

IMG_5407

Ի՞նչ է փոխվել իմ մեջ

Ես կցանկանայի, որ յուրաքանչյուր աղջիկ անպայման ստանա կրթություն: Շատ կարևոր է, որ աղջիկները սովորեն, ունենան իրենց մասնագիտությունը և վաստակը: Աղջիկները չպետք է ամուսնանան դպրոցից անմիջապես հետո: Կյանքում ոչինչ չտեսնելով: Աշխարհայացքը պիտի փոխվի: Ես կցանկանայի, որ մեզ մոտ շատ տեղեր լինեին, որ միայն քաղաքային այգին չլինի, որտեղ աղջիկները չեն կարող գնալ: Միացյալ Նահանգներ մեկնելուց առաջ ես նման էի ախալքալաքցի ցանկացած աղջկա, բայց ես հասկանում էի, որ դա ճիշտ չէ: ԱՄՆ-ում ես բաց էի ցանկացած նոր բանի համար, քանի որ չէի կարծում, որ բիլիարդ խաղալը ամոթ էր, ընկերների հետ համերգ գնալը ամոթ է: Ես չէի մտածում, չէի վախենում, որ կասեն ինչ-որ բան, եթե ես այս կամ այն բանն անեմ: Այստեղ ես մտածում եմ դրա մասին: Այնտեղ աշխարհընկալումը փոխվում է 360 աստիճանով:

Երազանքը

Ես երազում եմ կրթություն ստանալ ԱՄՆ-ում, դառնալ կարևոր անձնավորություն և խոսել խոսափողի առջև: Նախկինում ուզում էի թարգմանիչ դառնալ: Հիմա արդեն 4-5 լեզու գիտեմ, հետևաբար այլևս հետաքրքիր չէ: Ես դեռ չեմ կողմնորոշվել իմ ապագա մասնագիտության առումով, կամ կդառնամ իրավաբան, կամ կսկսեմ իմ բիզնեսը, կամ կդառնամ դիվանագետ՝ ընդունվելով Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: Վրաստանում ինչ-որ բանի հասնելու համար դու պետք է տիրապետես պետական լեզվին: Հետևաբար, ես որոշել եմ բարձրագույն կրթություն ստանալ Թբիլիսիում:

Քրիստինե Մարաբյան